Ղրղզատաջիկական սահմանին կոնֆլիկտի գոտում իրավիճակը մնում է լարված, հաղորդում է Kabar գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ Լեյլեքսկի շրջանում ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել էր ապրիլի 28-ին այն բանից հետո, երբ Տաջիկստանի քաղաքացիները սկսել էին տեսանկարահանող սարքեր տեղադրել Քոք-Թաշ գյուղում:
Արդյունքում վիճաբանություն էր սկսվել երկու երկրների բնակիչների միջեւ, որոնք միմյան ուղղությամբ քարեր էին նետել:
Տաջիկական կողմը սկսել էր որսորդական հրացանից կրակել Ղղրզստանի քաղաքացիների անցնող ավտոմեքենաների ուղղությամբ:
Վիճաբանության արդյունքում տուժել է Ղրղզստանի 134 քաղաքացի, զոհվել 13 քաղաքացի:





























