Բրիտանիայի վարչապետը կարող էր իրեն լրտեսության եւ հանցավոր գործունեության «մեծ ռիսկի» ենթարկել այն բանից հետո, երբ պարզվեց, որ իր բջջային հեռախոսահամարը 15 տարի հասանելի էր համացանցում: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Լորդ Ռիքեթսը, հայտնում է PA Media- ն:

Ըստ նրա` հաղորդումն այն մասին, որ մինչեւ այս տարի Բորիս Ջոնսոնի հեռախոսահամարը նշվում էր 2006 թվականի մամուլի հաղորդագրության վերջում համացանցում, նշանակում է, որ «հազարավոր» մարդիկ կարող են ստանալ այդ տվյալները, ինչը կարող է նրան այլ պետության թշնամական գործողությունների վտանգի ենթարկել:

Պարզվել է, որ լոբիստները եւ գործարար աշխարհի այլ ներկայացուցիչներն անձամբ հաղորդագրություններ են գրել վարչապետին ՝ փորձելով ստիպել նրան միջամտել խնդիրների լուծմանը:

Դաունինգ Սթրիթը չի հերքել տեղեկությունները, որ կառավարության նախարար Սայմոն Քիզը խորհուրդ է տվել Ջոնսոնին փոխել իր հեռախոսահամարը, որից նա օգտվում էր երկար ժամանակ, քանի որ շատ մարդիկ ունեն նրա անմիջական տվյալները: