ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Պենտագոնի կողմից Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման նախագծերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակի տեղակալ Ջամալ Բրաունը:
Նրա խոսքով՝ այժմ պատի շինարարության ֆինանսավորման մի մասն ուղղվել է պատի կառուցումից հասցված էկոլոգիական վնասի վերականգնման համար:
Ավելի վաղ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել ու Պենտագոնի հիմնադրամների միջոցներն ուղղել պատի շինարարության ֆինանսավորմանը:





























