Զանգվածային ցույցերից հետո Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն փոխել է հարկային բարեփոխումների տեքստը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը հրամանագիր է ստորագրել բարեփոխումների նոր տեքստ մշակելու մասին»,-գրել է նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Վիկտոր Մունյոսը:

Նա հավելել է, որ նոր տեքստը կներառի հասարակության տարբեր ոլորտների առաջարկներ, դրանք չեն ներառի ապրանքների եւ ծառայությունների ԱԱՀ-ի ավելացում: