Ջոն Ռեյմոնդ. Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են ոչնչացնել ամերիկյան արբանյակները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ՌՕՈւ տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Ռեյմոնդը, գրում է Լենտա.ռու-ն:

«Ակնհայտ է, որ տիեզերքը մարտական գործողությունների շրջան է, այնպես, ինչպես օդը, հողը եւ ծովը: Դա այն է, ինչ իսկապես իրականացվել է վերջին մի քանի տարում, քանի որ ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը մշակել են զենք, որը կարող է խախտել մեր արբանյակների աշխատանքն ու ոչնչացնել դրանք»,-ասել է նա:

Նա նաեւնշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հանդես գալ որպես տիեզերքի «դիսպետչեր» եւ վերահսկել այնտեղ տեղաշարժը՝ խուսափելու համար արբանյակների եւ այլ օբյեկտների վրա աղետից: