Դուշանբեում հերքել են Ղրղզստանի հետ սահմանին ռազմատեխնիկայի տեղաշարժի մասին Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայության տարածած լուրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն տաջիկական և ղրղզական կողմերի միջեւ ձեռքբերված համաձայնության՝ տեխնիկան գտնվում է Տաջիկստանի տարածում, հայտնել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ զինվորականները վերահսկում են իրավիճակը, որն այժմ հարաբերական հանգիստ է: