Ավստրալիայի իշխանությունները ազատազրկմամբ սպառնում են վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստան այցելածներին, հաղորդում է ВВС-ը:
Նման որոշում է կայացվել Հնդկաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման ֆոնին:
Արգելքը տարածվում է բոլոր քաղաքացիների վրա: Խախտման համար քաղաքացուն կսպառնա 33-66 հազար ավստրալիական դոլարի (25.5-51 հազար ԱՄՆ դոլար) չափով տուգանք եւ մինչեւ 5 տարի ազատազրկում:





























