«Մուսալեռ» ռեստորանում հուլիսի 3-ին տեղի է ունենալու հերթական «էլիտար» հարսանիքը. ամուսնանում է «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Արման Գրիգորյանը:
Լուրն այս մասին հաստատեց Էջմիածնի քաղաքապետարանի տեղեկատվական հարցերով պատասխանատու Վարդան Վարդանյանը: Նա նշեց, որ հարսնացուն Էջմիածնում ապրող «նորմալ ընտանիքի աղջիկ է»: Իսկ թե ովքե՞ր են լինելու հրավիրյալները` նա չասաց, իրեն հայտնի չլինելու պատճառով:
Ըստ NEWS.am-ի տեղեկությունների` հարսանյաց հանդիսությանը հրավիրված են Հայաստանի քաղաքական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչները` ԱԺ պատգամավորներ, նախարարներ եւ այլք: Թե նրանցից ովքեր ներկա կգտնվեն`հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվեց մարտի 1-ի դեպքերից օրեր անց:




























