Մոնակոյում մինչեւ ուշ գիշեր շարունակվել է հանդիսավոր արարողությունը` իշխան Ալբերտ Երկրորդի եւ Շարլեն Ուիթսթոքի ամուսնության կապակցությամբ:
Նորապսակների պատվին երեկոյան հրաշալի համերգով է ներկայացել հայտնի երաժիշտ Ժան Միշել Ժարը: Մի քանի տասնյակ հազարի հասնող հանդիսատեսը վայելել է սքանչելի լազերային շոուն եւ հրավառությունը:
Նախկինում մարզուհի 33-ամյա հարսնացուն բաց փիրուզագույն վերնազգեստով էր, մազերը հավաքված էին, ականջներին` ադամանդե օղեր: Ալբերտն ավանդական խիստ կոստյումով էր` հանդիսավոր արծաթագույն փողկապով:
Այսօր Մոնակոյում հարսանեկան հանդիսության երկրորդ մասն է: Իշխանական պալատում տեղի կունենա պսակադրության արարողությունը: Հրավիրված են հարյուրավոր հայտնի անձինք` Նիկոլա Սարկոզին եւ Կարլա Բրունին, Կարլ Լագերֆելդը եւ այլք:




























