Իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի երկխոսությունը որեւէ լուրջ բան չի կարող խոստանալ. մանավանդ, որ երկխոսություն, որպես այդպիսին, չի էլ եղել։ Հուլիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Իշխանությունների եւ ՀԱԿ-ի երկխոսությունից չէ, որ մենք պետք է սպասելիքներ ունենանք։ ՀԱԿ-ն իր գործունեությունը սկսեց որպես արմատական-հեղափոխական շարժում, իսկ հետո դարձավ բարեփոխական ուժ»,- նկատեց նա։
Նշենք, որ հունիսի 30-ին կայացած ՀԱԿ հանրահաբվաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ երկխոսելու որոշում կայացնելու համար իշխանություններին ժամանակ տալիս են մինչեւ սեպտեմբեր։




























