Իրանական կողմը սատարում է մերձկասպյան պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծմանը։ Բաքու կատարած այցի ժամանակ այս մասին, ինչպես հաղորդում է 1news.az-ը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
«Սա մեր տարածաշրջանն է, եւ կողմնակի ուժերը չպետք է խառնվեն այստեղ ընթացող գործընթացներին։ Կարծում եմ՝ բոլոր մերձկասպյան երկրներն ի վիճակի են պաշտպանել սեփական շահերը։ Մեր պետությունների օրակարգում մշտապես տարբեր հարցեր են ծագում, որոնք մենք ինքներս կարող ենք լուծել»,- ասել է Լարիջանին։




























