The Washington Post-ը, վկայակոչելով Ուսամա բեն Լադենի փաստաթղթերը, գրում է, որ  արաբական երկրներում հեղափոխությունների սկսումից դեռ երկու ամիս առաջ  բեն Լադենը Եմենում եւ մյուս երկրներում իր կողմնակիցներին հայտնել էր, որ դեռեւս վաղ է իրենց տարածքում իսլամական խալիֆաթ ստեղծել:

Նա ավելացրել էր, որ Ալ Քաիդան տարածաշրջանում բավարար աջակցություն չի ապահովել խալիֆաթի ստեղծման համար, գրում է «Ինտերֆաքսը»: