«ՏաԹևեր» ճոպանուղում  էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում մնացած 2 վագոններից բոլոր 42 ուղեւորներն արդեն իջեցվել են: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«Էլեկտրաէներգիիայի խափանման պատճառով օդում 2 վագոն էին մնացել, մեկում` 15 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ, մյուսում` 25 ուղեւոր եւ մեկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդեն, նրանք անվտանգ պայմաններում են գտնվում»,-հայտնեցին ԱԻՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մի քանի տասնյակ քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ։