Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։
Վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Մահացածներն ընտանիքի անդամներ են հայրը, մայրը և նրանց երեխան։





























