Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր շպրտել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում օպերատիվորեն ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Արտակ Սաֆարյանը։ Շինության տանիքը Արարատի մարզի վարչական տարածքում է հաշվառված, սակայն մեքենաները կայանված են Երևանի վարչական տարածքում։

Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։