Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ կրթված լինելու մասին հայտարարությունը հաճոյախոսություն չէ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ից պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով ընդդիմության հարցին:
Եղոյանը նշեց, որ քաղաքական գործիչների խոսքերը քաղաքական նպատակներ են հետապնդում:
«Եթե քաղաքական գործիչը մյուս քաղաքական գործչին, օրինակ, կառուցողական է անվանում, ապա դա չի նշանակում, որ դա հենց այդպես է: Նա, այդպիսով , կարող է հասնել իր քաղաքական նպատակին: Քաղաքական խոսքը գիտական աշխատություն չէ, որպեսզի այն գրաքննության ենթարկվի»,-հավելեց Եղոյանը:





























