Երբ ասում եմ՝ կրակին յուղ չլցնել, նկատի ունեմ շատ ավելի մեծ մասշտաբի կրակներ, քան ինչ-որ Ալիեւը: Այս մասին օգոստոսի 12-ին խորհրդարանում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կփոխվեն յուղ չլցնելու իր կոչերը՝ հաշվի առնելով այն, որ Բաքվում խոսում են Սեւանը գրավելու պլանների մասին:

«Ես խոսում եմ լուրջ ուժերի բախումների մասին»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ դա կարող է նաեւ բացասաբար անդրադառնալ «մեր բերակամների» վրա: