Եթե իսկապես մտածում եք Հադրութը եւ Շուշին վերադարձնելու համար, ապա չպետք է ասեք, որ Հադրութն ու Շուշին հանձնել են: Այս մասին հայտարարեց ՔՊ-ից պատգամավոր Արմեն Եղոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
Նրա խոսքով՝ նման ձեւակերպման անհրաժեշտությունը կապված է նրա հետ, որ այն, ինչ հանձնել են, արդեն չի կարելի վերադարձնել, իսկ ահա կորցրածը՝ հնարավոր է:
«Այստեղ շատ մեծ քաղաքական եւ փիլիսոփայական տարբերություն կա»,-նշեց նա:





























