Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի BMW X5 մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել:
Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին:
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացիների ինքնությունը:





























