Երեւանի «Մալաթիա» շուկայի խաչմերուկի մոտակայքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» տեղափոխված քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Լիլիթ Բաբախանյանը։
«Բոլոր 5 քաղաքացիներն էլ ստացել են ջերմային այրվածք՝ բոցով։ Նրանք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, այս պահին բոլորի վիճակը գնահատվում է ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,– ասաց Լիլիթ Բաբախանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել «Toyota Camry» մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնել էին ՀՀ ԱԻՆ-ից, վիրավորներից մեկն անչափահաս է՝ 3 տարեկան։





























