Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց:

NEWS.am-ը ԲԴԽ-ից տեղեկանում է, որ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Հարություն Հարությունյանը:

Նշենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունների կողմից Դատավորների ընդհանուր ժողովին էին ներկայացվել 6 թեկնածու՝ Հարություն Հարությունյանը, Հռիփսիմե Աջամօղլյանը, Արմեն Հայկյանցը, Արփինե Եղիկյանը, Անահիտ Աբրահամյանը, Աշխեն Դաշյանը։