Ադրբեջանը սրընթաց զարգացող երկիր է եւ փոխադարձ ներդրումները կարող են դրական արդյունքներ տալ: Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը հզոր տնտեսական պոտենցիալ ունի, ունակ է հսկայական ներդրումներ կատարել տարբեր մայրցամաքներում:
Այնուհետեւ անդրադառնալով ԼՂ խնդրին, Ադրբեջանի նախագահը նշել է, որ գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւեր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամլեայի եւ այլ միջազգային կազմակերպությունների որոշումներ, ըստ որոնց հայկական «օկուպացիոն» զորքերը պետք է դուրս բերվեն «ադրբեջանական» տարածքներից:
Ափսոսանք հայտնելով, որ այդ փաստաթղթերը մնացել են թղթի վրա, Ալիեւն ընդգծել է, որ պետք է համատեղ աշխատելով ստեղծել այնպիսի մեխանիզմ, որպեսզի նման որոշումները կատարվեն:




























