Կառավարությունն այսօրվա` հուլիսի 7-ի նիստում հաստատեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արամ Հրաչիկի Սիմոնյանի ընտրության արդյունքները: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ` Ա. Սիմոնյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր:

Նշենք, որ Ա. Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է 2006 թվականից, իսկ մինչ այդ եղել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր; Դոկտոր-պրոֆեսոր է: 1998 թվականից հանրապետական կուսակցության անդամ է: