ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում հունվար-մայիս ամիսներին գներն աճել են 5 տոկոսով: Համաձայն հաղորդագրության, այս ողջ ընթացքում Բելառուսում գներն աճել են 25,4 տոկոսով: Երկրորդ տեղում Տաջիկստանն է` 6,9 տոկոս ինֆլյացիայով, երրորդ տեղում Ղրղըզստանն է` 6,5 տոկոսով: Այս երկրներին հաջորդում է Ուկրաինան, որտեղ գները 5 ամսվա ընթացքում աճել են 5,5 տոկոսով, Հայաստանը` 5 տոկոսով, Մոլդովան` 4,9, Ռուսաստանն ու Ղազախստանը` 4,8 տոկոսով: Ամենացածր ինֆլյացիան արձանագրվել է Ադրբեջանում` 3,4 տոկոս:
Արդյունաբերական արտադրության ծավալը հաշվետու ժամանակաշրջանում ԱՊՀ-ում 2010 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5,9 տոկոսով:
Արդյունաբերության ոլորտում առավել մեծ աճի տեմպեր է դրսեւորել Բելառուսը` 12,5 տոկոս: Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալների աճը կազմել է 10,3 տոկոս: Այդ ցուցանիշի անկում արձանագրվել է միայն Ադրբեջանում` 1,1 տոկոս:
Սպառողական ինֆլյացիան ԱՊՀ երկրներում հունվար-մայիս ամիսներին կազմել է 5,8 տոկոս:


























