ԵՄ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հարցում առաջընթաց կգրանցվի արդեն սեպտեմբերին՝ Վարշավայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Դիմելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Էշթոնը հիշեցրել է, որ Միությունը պատրաստ է ակտիվացնել Մինսկի խմբի աշխատանքներին սատարելու իր ջանքերը։

Նա կարծում է, որ ԵՄ-ն պետք է սերտորեն աշխատի Հարավային Կովկասի տարածաշրջանում զգալի դեր ունեցող խաղացողների, ինչպես օրինակ, Թուրքիայի հետ։