Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը Ղրղըզստանը ներառել է բանկի մասնակիցների կազմում։

Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը միաձայն որոշել է բավարարել Ղրղըզստանի խնդրանքը՝ միանալ բանկի ստեղծման մասին համաձայնագրին եւ նրան ներառել անդամների կազմում։

Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնադրված Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից 2006 թվականին։ Դրա անդամներ են հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը,Ղազախստանը, Բելոռուսը, Տաջիկստանն ու Հայաստանը։