Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի բարձրագույն դատական ատյաններում կառավարության ներկայացուցիչ Միխայիլ Բարշեւսկու դստեր եւ փեսայի մեքենայի գնդակոծման փաստի առիթով:

Նատալյա Բարշեւսկայայի եւ Կիրիլ Մեշերյակովի մեքենան նախօրեին գնդակոծել են գազային զենքից Մոսկվայի կենտրոնում: Կինն իր բլոգում գրել էր, թե իրենց վրա կրակել են «երեք մորուքավոր տղամարդիկ»։ Հարուցվել է քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով:

Միխայիլ Բարշեւսկին հայտնել է, թե միջադեպը կապում է կամ իրկ կամ փեսայի մասնագիտական գործունեության հետ: Վերջինս զբաղվում է շինարարությամբ: