Գովազդի վաճառքում մասնագիտացած ռուսական «Վիդեո Ինթերնեշնլ»-ը լքել է ադրբեջանական շուկան, հայտնում է «Կոմերսանտ» թերթը։
Ընկերությունն իր ակտիվները վաճառել է դեռեւս 2010 թվականի դեկտեմբերին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ։
Ադրբեջանում «Վիդեո Ինթերնեշնլ»-ը սպասարկել է «Լիդեր ТВ» ալիքին։ Տեղական շուկա ռուսական ընկերությունը դուրս էր եկել 2006 թվականին։
Վերջին տարիներին «Վիդեո Ինթերնեշնլ»-ն աստիճանաբար կրճատում է իր ներկայությունն ԱՊՀ երկրներում։ Այսպես, 2008 թվականին ընկերությունը լքել էր Մոլդովան եւ Վրաստանը։




























