Այսօր` հուլիսի 8-ի առավոտյան կաթվածից մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Բաբուրյանը Երեւանից Ստեփանակերտ գնալու ճանապարհին, Արարատ քաղաքի մոտ իրեն վատ է զգացել: Երբ նրան հասցրել են տեղի հիվանդանոց, բժիշկներն այլեւս ոչնչով օգնել չեն կարողացել:




























