Ուղղակի նախանձելի ժամանակներ են, երբ Հայաստանի իշխանությունն ու «տիտղոսային ընդդիմությունը» փաստացի բոլոր հարցերում, անգամ ղարաբաղյան հարցում  նույն դիրքերից են հանդես գալիս: Այս մասին այսօր` հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա երկխոսության փաստն ինքնին դրական է գնահատել, քանի որ հակառակ դեպքում հանրապետությունը կբաժանվեր երկու մասին եւ կուժգնանար արտաքին ուժերի ազդեցությունը:

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, Ալավերդյանը նշել է, որ իշխանություններն ընդդիմություն ասելով նկատի ունեն, առաջին հերթին, Հայ ազգային կոնգրեսին: «Խորհրդարանական ընդդիմության հետ իշխանությունները որեւէ հարց չեն քննարկում»,- նշել է Ալավերդյանն ու հավելել, որ ընդդիմության հետ երկխոսությունն, առաջին հերթին, ձեռնտու է իշխանություններին: