Ուկրաինայում հրդեհի հետեւանքով ծերանոցում 16 մարդ է մահացել, 11 մարդու հաջողվել է փրկել: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, կրակի բոցերի մեջ է հայտնվել 27 մարդ, որոնցից 2-ը հաստատության աշխատակիցներ են եղել: Բոլոր փրկվածները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից 3-ի ծայրահեղ ծանր վիճակում են:

Ողբերգության հետաքննության համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով սոցիալական քաղաքականության գծով փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոյի գլխավորությամբ:

Նախնական վարկածով, հրդեհի պատճառը կարող է լինել ծխախոտի մնացորդը: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության անունից ցավակցել է մահացածների հարազատներին ու մտերիմներին: