«Բուլղարիա» շոգենավի վթարի վայրում փրկարարները շարունակում են աշխատանքը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Թաթարստանի հակահրդեհային դաշնային ծառայության ղեկավարին,վթարի վայրում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 6 դիակ: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարւթյան տվյալներով` 80 մարդ փրկվել է:
Այս ընթացքում վթարի ենթարկված շոգենավի ուղեւորների հարազատները շարունակում են ժամանել Կազան, որոնց թիվն այդ պահի դրությամբ կազմում է 400 մարդ: Նրանք բոլորն ապահովվել են կացարանով եւ սնունդով: Նրանց հետ այս պահին աշխատում են հոգեբանները:




























