Ղազախական Բալխաշ քաղաքում տեղական գաղութի դատապարտյալները հարձակվել են պահակների վրա, մեկ զինծառայող զոհվել է, երկուսը` վիրավորվել: Նախնական տվյալներով դատապարտյալները պատանդ են վերցրել 30 մարդու, հաղորդում է BBCRussian.com-ը:

Ղազախստանի արդարադատության նախարարության տեղեկություններով, դատապարտյալները փորձել են ազատվել, սակայն չեն կարողացել:

«Դատապարտյալների խմբակային փախուստը քրեակատարողական հիմնարկից կանխվել է ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից»,- նշվում է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Չի հստակեցվում, սակայն, թե ինչպես է հրազենը հայտնվել դատապարտյալների ձեռքին: