Հայաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական կողմի մեղադրանքները հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:
«Այդ տեղեկությունները Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Նման ամենօրյա ապատեղեկատվություններով ադրբեջանական կողմը ձգտում է քողարկել իրականում իր կողմից ամեն օր հրադադարի ռեժիմի խախտումները»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանի նման քաղաքականությունը դատապարտված է, քանի որ միջազգային հանրությունը քաջ գիտակցում է, որ հայկական կողմը առաջին գծում իրավիճակը սրելու որեւէ շահագրգռվածություն չունի:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրադադարի ռեժիմն իբր խախտվել է Կարմիրի եւ Նոյեմբերյանի ուղղությամբ:




























