Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 60-ի։ Ավելի քան 100 մարդ վիրավոր է։ Փրկարարները, զինծառայողները եւ կամավորները շարունակում են 12 վագոնների տակից զոհվածների մարմիններ հանել։ Գնացքը տեղափոխում էր հազար ուղեւորի։ Այն գծերից դուրս էր եկել կիրակի կեսօրին՝ Ֆաթեհպուր քաղաքի մեձակայքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում վթարի էր ենթարկվել Նյու Դելի ուղեւորվող Kalka Mail ուղեւորատար գնացքը։ Մեքենավարը ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում եւ առայժմ տեղեկություններ տալ չի կարող, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Գնացքում, նախնական տվյալներով, եղել է Շվեդիայի երեք քաղաքացի։ Նրանցից մեկը զոհվել է,մեկը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, իսկ երրորդի ճակատագիրն անհայտ է մնում։
Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները;



























