Թուրքական խորհրդարանի նոր խոսնակի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին երկիրը, ուր կայցելի Ջեմիլ Չիչեքը, կլինի Ադրբեջանը։ Ինչպես հայտնում է 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանգիտական աղբյուրներին, Չիչեքի այցը կկայանա օգոստոսի կեսերին։

Նշենք, որ Ջեմիլ Չիչեքը Ադրբեջանում պաշտոնական այցերով եղել է նաեւ նախկինում։