Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Դերվիշ էրօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք հույս ունեն, որ մինչ այս տարվա վերջ Կիպրոսի խնդրին լուծում կգտնվի եւ 2012-ի առաջին կեսում տեղի կունենա Կիպրոսի վերամիավորման համար անցկացվելիք հանրաքվեն։

Նշենք, որ թուրքական զորքերը 1974-ին ներխուժել են Կիպրոսի հյուսիսային հատված ու գրավել կղզու 36 տոկոսը։ 1983-ի նոյեմբերի 15-ին գրավյալ տարածքում հռչակվել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» միավորը, որը ճանաչել է միայն Թուրքիան: