Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում հուլիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Toyota-4 մակնիշի 63 ՕՕ 899 համարանիշի եւ Volvo-440 մակնիշի 61 ԼԼ 613 համարահիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով, Volvo-ի վարորդ 54-ամյա Հրաչ Կիրակոսյանը, ուղեւոր` 20-ամյա Անուշ Մունջյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Էջմիածին քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս ուղեւոր` 54-ամյա Եղիսաբեթ Կիրակոսյանը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Toyota-ի վարորդ 41-ամյա Հովհաննես Հակոբյանը (ք.Մեծամոր) տեղափոխվել է Մեծամորի քաղաքային հիվանդանոց:
Բժիշկների կողմից Հ.Կիրակոսյանի, Ա.Մունջյանի եւ Հ.Հակոբյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ե.Կիրակոսյանի վիճակը` ծանր:



























