Նոր Նորքի բաժնում հուլիսի 11-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում 50-ամյա Արթուր Ա.-ն «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտուբուսով Միկոյան եւ Գալշոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա մի տղայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























