«Թալիբան» շարժումը ստանձնել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբոր` Ահմադ Վալի Քարզայի սպանության պատասխանատվությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Շարժման ներկայացուցիչը հայտնել է նաեւ մարդասպանի անունը, ում հանձնարարված է եղել վերացնել Ահմադ Վալի Քարզային: Նրանք ասել են, որ մարդասպանի են պատրաստել, ում հրահանգվել է ոչնչացնել Քարզայի եղբորը, ով մեծ ազդեցություն ուներ Աֆղանստանի հարավում:

Թալիբներն սպանությունը վերջին 10 տարվա ամենամեծ ձեռքբերումն են անվանել:

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Ահմադ Վալի Քարզայը սպանվել է սեփական թիկնազորի պետ Մոհամմադ Սարդարի կողմից: Նա Քարզայի վրա կրակել է Կալաշնիկովի ավտոմատից: Երկու գնդակ դիպել են նախագահի եղբոր կրծքին եւ որովայնին, ինչից հետո նա մահացել էր: Կրակողին անմիջապես սպանել են մյուս թիկնապահները:

Սպանությունը տեղի է ունեցել Քանդահար նահանգում: Սպանության փաստով հետաքննություն է սկսվել: