Տետրիսը մշակվել է ավելի քան 35 տարի առաջ խորհրդային ծրագրավորողների կողմից, եւ այդ ամբողջ ընթացքում հասցրել է սիրվել ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուների կողմից իր պարզության ու միաժամանակ հարդքորային բնույթի համար, գրում է Planet Today-ը:

Ընդունված է համարել, որ Տետրիսն անվերջ խաղ է, քանի որ դրանում միջազգային ռեկորդը կազմում է 1,6 միլիոն միավոր, ինչպես նաեւ այն շարունակվում է մինչեւ մարդու սխալվելն ու պարտվելը: Սակայն Գրեգ Քենոնի արհեստական ինտելեկտը ցույց է տվել խաղն ուրիշ կողմից:

Գրեգը ծրագրավորել է ԱԻ-ն, որը խաղում է Տետրիս NES հարթակում: Ծրագրավորողն անվանել է ինտելեկտը StackRabbit, որն, ըստ էության, բացառում է սխալն ու տեղադրում մասնիկները 100-տոկոսանոց ճշտությամբ, սակայն խաղի ընթացքում StackRabbit-ը կոտրել է խաղն ու կախ ընկել:

Ծրագրավորողի խոսքով՝ դա կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ հարթակի հիշողությունը չի նախատեսում այնպիսի միավորներ, որոնք հավաքել է ԱԻ-ն խաղի ընթացքում: Մեքենան կարողացել է հավաքել 120 միլիոն միավոր եւ հասել է 237-րդ մակարդակի: Հիշեցնենք, որ համաշխարհային ռեկորդակիրը հասել էր միայն 29-րդ մակարդակին:

ԱԻ-ի աշխատանքի սկզբունքը պայմանականորեն պարզ է: Այն վերլուծել է մասնիկների դիրքերը դաշտում եւ տեղադրել դրանք այնպես, որպեսզի տեղ մնա չորս վանդակներով ուղիղ մասնիկի տակ: Դա արվում է, որպեսզի ազատի առավելագույն մակերես, ինչպես նաեւ ստանա ավելի շատ միավորներ: Այն դեպքում, որ I-անման մասնիկը երկար ժամանակ չէր հայտնվում, ԱԻ-ն տեղադրում էր մասնիկներն այնպես, որպեսզի հայտնվելու դեպքում դրանք իդեալական կերպով տեղավորվեին Տետրիսի կառուցվածքի մեջ: