Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սոլովյով Live» YouTube-ալիքի համար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան երբեք չի պատերազմի Բելառուսի հետ, գրում է «ГазетаРу»-ն։

«Ուկրաինան երբեք չի պատերազմի մեզ հետ։ Այդ պատերազմը կտեւի, դե, առավելագույնը երեք-չորս օր։ Մեր դեմ պատերազմող չի լինի։ Ում այնտեղ ցույց են տալիս ինքնաձիգներով, փայտերով, թե ինչպես են նրանք մարզվում, այնպես որ մենք հիմա ձեզ հետ կգնանք հարեւան դահլիճ, բջջային հեռախոսով մարզումը կնկարահանենք եւ ցույց կտանք»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոյի խոսքով՝ Միութենական պետության հետ պատերազմելն «անհեռանկար է, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ»։

«Մենք չենք խոսում ինչ-որ միջուկային եւ այլ զենքի մասին։ Բայց ավելի լավ է մեզ ձեռք չտալ։ Մեզ ձեռք մի տվեք»,- ընդգծել է նա։