Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին՝ չձեռնարկելով որեւէ գործողություն: Այդ մասին հաղորդում է ԳԱԶԵՏԱ-ն՝ հղում անլով The Spectator-ին:

«Վլադիմիր Պուտինը կարիք չունի Ուկրաինայում զորքերը դուրս բերելու: Նա արդեն հասել է իր ռազմավարական նպատակներին: ՆԱՏՕ-ն արդեն պառակտվել է ու անզոր է»,-ասվում է նյութի մեջ:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությունը դարձել է ճգնաժամի պատճառ, քանի որ, Վաշինգտոնը չի ցանկանում հաշվի առնել Գերմանիայի ու Ֆրանսիայի շահերը: Նա նշել է, որ Բայդենի վարչակազմը պետք է ավելի շատ հարգանք տածի Ռուսաստանի նկատմամբ եւ խուսափի ծայրահեղություններից քաղաքականություն մեջ: