Այսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան - Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել:

Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: