Ճապոնիայի իշխանությունները դիտարկում են պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ներխուժման դեպքում: Այդ մասին հաղորդում է Գազետա-ն՝ հղում անելով «Սենքեյ»-ին:

Թերթի տվյալներով՝ Ճապոնիան քննարկում է այդ հարցն ԱՄՆ-ի հետ:

Հունվարի 21-ին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցությունների ժամանակ հաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը, որն ուղղված է Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումը կանխարգելելուն: