Միացյալ Նահանգների իշխանությունները ձեռնարկում են քայլեր ճգնաժամին նախապատրաստվելու համար, որը պայմանավորված է Ուկրաինայից դեպի ուրիշ երկրներ փախստականների հնարավոր հոսքի հետ: Այդ մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ադեվալե Ադեյեմոն CBS հեռուստաընկերության եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրոպայում դաշնակիցների հետ, որպեսզի երաշխավորենք, որ մենք ի վիճակի կլինենք օգնել բավարարել նրանց պահանջմունքներն էներգառեսուրսների շուրջ: Մենք նաեւ ձեռնարկել ենք քայլեր, որպեսզի նախապատրաստվենք փախստականների հետ պոտենցիալ ճգնաժամին»,-ասել է նա:
«Սակայն առանցքային ընտրությունը ՌԴ նախագահ Պուտինինն է: Նա կարող է ընտրել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ դիվանագիտական ուղին կամ ընտրել ներխուժման հետեւանքները, որոնք կներառեն լուրջ տնտեսական հետեւանքներ [ՌԴ-ի համար]»,-հավելել է Ադեյեմոն:





























