Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Թուրքիայում կկայանա՝ Մոսկվայի կողմից դրական արձագանքի դեպքում։ Այս մասին A haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը։

Նա հավելել է, որ Կիեւի համաձայնությունը Անկարան ստացել է։ «Պուտինի եւ Զելենսկու հանդիպման վերաբերյալ մեր նախագահի առաջարկը կարեւոր է։ Ուկրաինան դրական է տրամադրված, եւ այս հանդիպումը կիրականացվի Ռուսաստանի դրական պատասխանի դեպքում»,- ասել է Կալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Կալինը նաեւ հայտնել է, որ նախապատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, ժամկետը հայտնի կդառնա առաջիկա օրերին։