Թաիլանդի Կանչանաբուրի նահանգում Սթար անունով խասկին փրկել է լճակում խեղդվող ընկերոջը՝ Սինգտո անունով ոսկեգույն ռետրիվերին, հայտնում է Daily Mail-ը:
Շան տիրոջ՝ Ջինդայի նկարահանած տեսանյությում երեւում է, թե ինչպես է Սինգտոն թպրտում լճակում՝ փորձելով դուրս գալ այնտեղից: Այդ պահին Սթարը փորձում է կամ գլխից, կամ վզի մազերից բռնելով հանել ընկերոջը, բայց ապարդյուն։ Որոշ ժամանակ անց նրան օգնության են հասնում եւս երկու շներ, սակայն խասկին չի վստահում նրանց եւ շարունակում է ինքնուրույն փորձել օգնել ռետրիվերին։
Արդյունքում Ջինդան ստիպված է լինում միջամտել եւ վզափոկից բռնած հանում է Սինգտոյին։ Փրկելուց հետո Սթարը ուրախությամբ ողջունում է ընկերոջը, հոտոտում նրան եւ գլուխը դնում նրա մեջքին։ Ջինդան պատմել է, որ շները միշտ օգնում են միմյանց, եթե նրանց վտանգ է սպառնում կամ նրանցից մեկը փորձանքի մեջ է ընկնում։











