Գերմանիան եւ նրա դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաալիքի եթերում։

«Այս գործընթացը շարունակական է։ Հասկանալի է, որ դա նույնը չի լինի, ինչ եթե նա ՆԱՏՕ-ի անդամ լիներ»,- ասել է նա։

Շոլցի խոսքով՝ դիվանագիտական ​​դաշտում «զգույշ նախապատրաստություններ» են իրականացվում այդ հարցի համար։