Թերթը զրուցել է ՀՀՇ վարչության նախկին նախագահ Ալեքսանդր Արզումանյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից.

Դուք արդեն իսկ հրապարակելեք գնահատականմ թե ՀՀՇ-ն նահանջել է ազատակամ գաղափարախոսությունից: Խնդրեմ մանրամասնեք, թե ինչպե՞ս է դա դրսեւրվում:

Առաջին հերթին` կարեւորագույն հանագամանքներից մեկն այն է, որ ցավոք, ՀՀՇ-ն այլեւս հանդես չի գալիս որպես ինքնուրույն կառույց: ՀՀՇ-ն դարձել է ՀԱԿ-ի օժանդակ կառույց, որը սպասարկում է Կոնգրեսին ու նրա միջոցառումները: ՀՀՇ-ն վերջին տարիների ընթացքում հանդես չի եկել եւ ոչ մի նախաձեռնությամբ. թերեւս միակ բացառությունը Եվրոպական լիբերալ դեմոկրատներին անդամակցությունն էր, որը 10-ամյա գործունեության արդյունք էր:

ՀՀՇ-ն կոլեգիալ որոշումներ ընդունող կառույց էր, բայց վերջին տարիներին այլեւս այդպիսին չէ` ՀՀՇ-ն կառավարվում է ՀԱԿ-ի կողմից, եւ դա ցավալի իրողություն է: Սա ոչ թե ՀԱԿ-ի նկատմամբ որեւէ բացասական իմաստով եմ ասում, այլ նկատի ունեմ,որ կուսակցությունը կաշկանդված է ինքնուրույն գործելու հարցում, քանի որ ստիպված սպասարկում է ավելի լայն կառույցների շահերը: Լրիվ հասկանալի է` այդ լայն կառույցը ձեւավորվեց մեկ խնդիր լուծելու` իշխանափոխության համար, մի կողմ դնելով գաղափարական տարբերությունները: Բայց մյուս կողմից` կուսակցությունը պետք է նաեւ շարունակի իր գաղափարները տարածելու, նոր ծրագրով հանդես գալու գործունեությունը: